Չինաստանն այսօր վավերացրել է օտարերկրյա պատժամիջոցների դեմ ուղղված օրենքը:
Ըստ «Շին Հուա» լրատվական գործակալության՝ Չինաստանի միջազգային իրավունքների ակադեմիայի սոցիալական գիտությունների ֆակուլտետի գիտաշխատող Լի Քինգ Մինգն ասել է, որ նոր օրենքը չի ազդի այդ երկրի արտաքին առեւտրի վրա:
Այս օրենքի ընդունումը նշանակում է, որ Պեկինը իրավաբանական աջակցություն է գտել, ի պատասխան արեւմտյան որոշ երկրների կողմից սահմանված պատժամիջոցների, դրանց միջամտության դեմ:
Չինաստանի պնդմամբ՝ Արեւմուտքի որոշ երկրներ տարբեր պատրվակներով՝ ներառյալ Սինցզյանի եւ Հոնկոնգի հարցերի, միջամտում են Չինաստանի ներքին գործերին եւ պատժամիջոցներ են սահմանել Չինաստանի կառավարության ու պետական որոշ պաշտոնյաների նկատմամբ: