ՌԴ մաքսային ծառայությունը հայտնել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ընդհանուր առեւտրաշրջանառության ծավալները 2021-ի հունվար-ապրիլ ժամանակաշրջանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 22.5%-ով՝ հասնելով 9.1 մլրդ դոլարի:
Ծառայության տվյալներով՝ Ռուսաստանից Թուրքիա արտահանումն աճել է 21.1%-ով՝ հասնելով 7 մլրդ 189 մլն դոլարի, իսկ Թուրքիայից Ռուսաստան արտահանումն աճել է 27.8%-ով՝ դառնալով 1 մլրդ 938 մլն:
Խնդրո առարկա ժամանակահատվածում Ռուսաստանի ընդհանուր արտաքին առեւտրաշրջանառության մեջ Թուրքիայի հետ առեւտրի մասնաբաժինը 4%-ից դարձել է 4.2%: