ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ԼՂ հիմնահարցին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը:
«Ակնկալում ենք, որ երեք երկրների ղեկավարների միջև պայմանավորվածության համաձայն՝ եռակողմ աշխատանքային խումբը մոտ ժամանակներս կվերսկսի գործունեությունը»,- ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ նշել է Զախարովան: