Եվրախորհրդարանը կոչ է արել ձեռնարկելու լայնածավալ տնտեսական պատժամիջոցներ եւ մի շարք այլ միջոցներ Բելառուսի դեմ՝ բռնաճնշումների, ԵՄ անդամ երկու պետությունների մայրաքաղաքների միջեւ թռչող օդանավի հարկադիր վայրէջքի եւ ընդդիմադիր ակտիվիստ Ռոման Պրոտասեւիչին ձերբակալելու համար:
Եվրամիության օրենսդիրները պարտադիր ուժ չունեցող բանաձեւում հայտարարել են, որ պետք է կիրառել տնտեսական պատժամիջոցներ Բելառուսի պետական ընկերությունների դեմ:
Շաբաթվա սկզբին ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ջոզեպ Բորելը Եվրախորհրդարանի պատգամավորներին ասել է, որ հնարավոր է՝ Բելառուսի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ ընդունվեն հունիսի վերջին՝ ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը: