Ըստ Politico-ի՝ ԱՄՆ Սենատում անհաջողությամբ է ավարտվել Նահանգներում հրազենի վաճառքի սահմանափակման օրինագծի ընդունման հերթական փորձը:
Երկու կուսակցությունների ներկայացուցիչները դադարեցրել են բանակցությունները՝ չկարողանալով օրինագծի ձեւակերպման շուրջ ընդհանուր հայտարարի գալ: «Մենք չկարողացանք համաձայնության գալ, քանի որ օրինագիծն առնչվում է հրազեն գնողների ինքնության ստուգմանը»,- հայտարարել է բանակցություններին մասնակցող դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին: Օրինագծին դեմ են արտահայտվել հանրապետականները:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է գալիս հրազենի վաճառքի օրենքի խստացման օգտին: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը, որում մեծամասնություն են դեմոկրատները, մարտին հավանություն է տվել երկու համապատասխան օրինագծերին: Բայց դրանք մինչ օրս Սենատում հաստատել չի հաջողվում: