Իրանի ընտրական շտաբի խոսնակ Սեյեդ Էսմայիլ Մուսավին հայտարարել է, որ Կանադայում բնակվող իրանցիների համար նախագահական ընտրությունների անցկացման հարցում կառավարության ստեղծած խոչընդոտները հակասում են միջազգային իրավունքին:
Խոսնակը տարակուսանք է հայտնել այն փաստի առթիվ, որ Կանադայի կառավարությունը չի համագործակցում իր տարածքում Իրանի 13-րդ նախագահական ընտրություններն ուղղակի անցկացնելու հարցում:
Նա հավելել է, որ Նյու Յորքում Իրանի մշտական ներկայացուցիչը, կապ հաստատելով ՄԱԿ-ում Կանադայի դեսպանի հետ, հետամուտ է եղել ընտրությունների անցկացման հարցին:
«Մինչ այժմ Կանադայի կառավարությունից համապատասխան արձագանք չի ստացվել Կանադայում Իրանի նախագահական ընտրություններն ուղղակի անցկացնելու վերաբերյալ»,- հավելել է Մուսավին:
Մուսավին ընդգծել է, որ Վաշինգտոնում Իրանի շահերի պաշտպան գրասենյակի հետ, ԱԳՆ-ում տեղակայված արտերկրի ընտրությունների շտաբի համաձայնեցմամբ, այժմ անհրաժեշտ քայլեր են արվել, որպեսզի Կանադայում բնակվող իրանցիները Կանադային սահմանակից ԱՄՆ քաղաքներից մեկում կարողանան մասնակցել Իրանի 13-րդ նախագահական ընտրություններին: