ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ հայկական ստորաբաժանումները չեն գնդակոծել Ադրբեջանի տարածքում գտնվող մարտական դիրքերը, այլ միջոցներ են ձեռնարկել Հայաստանի սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից իրականացվող ինժեներական աշխատանքները դադարեցնելու ուղղությամբ:
Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշված է, որ հունիսի 11-ին Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի սահմանային հատվածում։ Հայկական ստորաբաժանումները դիմել են հակազդման գործողությունների, ինչից հետո ինժեներական աշխատանքները դադարեցվել են:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվություն է անվանել հայկական ստորաբաժանումների կողմից ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը: