«Պատերազմի եւ խաղաղության արանքում. մարդկային պատմություններ» շարքը ներկայացնում է ընդհանուր առմամբ ութ պատմություն: Երրորդ պատմության հերոսը Զաքար Հովսեփյանն է: Ծնունդով ջավախցի թիթեղագործ Զաքարը մեծացել է Գյումրիում, որտեղ եւ ներկայում բնակվում է կնոջ եւ երկու երեխաների հետ: Զաքարը ընկերների հետ կամավոր մասնակցել է 44-օրյա պատերազմին և ծանր վիրավորվել է:
Զաքարի եւ նրա կնոջ՝ Հերմինեի հետ զրուցել ենք Գյումրիում 2021 թվականի ապրիլին:
Զաքար. Ես Զաքար Խաչիկի Հովսեփյանն եմ, ծնվել եմ 1987 թվականի օգոստոսի 23-ին, ծննդավայրս Ջավախք է, ու զբաղվիմ գը թիթեղագործությամբ, մեր բարբառով ասած՝ ժեշտանչիկ եմ: Ունիմ կին, երկու անչափահաս երեխա՝ աղջիկ, տղա: Հրաշքներս են իրանք: Իրանց համար կապրեմ: Էդ գնալու բան առաջին հենց բուն պատճառը իրանք են էղե, օր իրանց համար եմ ես գնացե, ես իմ ազգիս համար, մեր կրոնի համար…
Պադերազմը սկսվավ, արդեն իմացանք, որ պադերազմ է, կրակոցներ կա, արդեն հակառակորդի կողմից առաջխաղացում կա, ինչ օր տելեվիզորներով հեքիաթ կինոներ ցույց կուդային, դե հա, մենք սպես կրել ենք, մենք էս ինչ կադրեր ցույց կուտային բան, մարդկանց… չնայած ճիշտ էր էդի երեւի, օր մարդկանց ըսեին, որ խոսքի շատ լարված չէ իրավիջագը, օր պանիկա չընգներ մարդկանց մեջ, բայց հեդո քանի գնաց սրցավ, էդ պատերազմական ժամանակահատվածում ես եղբորս եմ տարել ընդեղ, ինքը աֆիցեռ է, կապիտան, Հովսեփյան Աշոդը, տարել եմ իրան Սիսիան հեդո էգե, հեդո զոհվաձ, հիմա զոհվաձ ընգերոջս եմ տարե, մե քանիմ անգամ գնացե-էգել եմ, հեդո ընգերներս կամավոր գրանցվան գնացին, հեդո որ իրանց քանի օրով տուն էին թողել, ես գնացի ճանապարհի կեսից, Արարադից դիմավորի բերեցի, ու ըդպես խոսացինք, պադմեցին, մեջս ոնց որ չիդեմ, էն մոդս էն ապրումներն էր, օր գուզեի ինչ-որ մե բան մե ես էրաձ էղնեի: Հեդո ըդպես մեր ընգերոջ եղբայրը չկար, կորաձ էր, Ասադուրի, էդպես Ասադուրը հեդներս մենք 4-5 հոգով գնացինք, Ղարաբաղ կերթայինք, հենց էրթալուս բանն էր, ինշքան հիվանդանոց ու մորգ ու եւ այլն ըդպես տեղ կա սաղ ստուգելով, նայելով, ըդպես համարյա օրուկես, էրկու օրով ըդպես գնացել ենք, սաղ տեղերը նայելով, կուզեինք գտնեինք…
Հերմինե, Զաքարի կինը. Տղուս ծնունդից մի օր առաջ էր, դե իրիկունը կզգամ իրավիճակը, ըսի՝ արի տուն, խոսանք իրար հետ: Էկավ, Հեմ, կսե, պտի էրթանք մեր ընգերների հետ, մարդ կա, տղերքին պիտի տանինք Կիռովական, հետ գանք, օր ընդեղ Կիռովականից իրանց արդեն տանին Ղարաբաղ: Ես սպես մեքենայի մեջ ենք խոսացել, ես ջղայնացած տուն էկա ու զանգել եմ կեսրարիս, օր ըսեմ՝ գիդեմ, կզգամ, որ ինքը կուզե էրթա, չթողնի, դեմ էինք մենք սաղս օր էրթար, որտեւ գիդեինք, օր իրա էդ ոտքով ինքը դաժե փախնել չէր կըրնա: Իրա ոտքը էն չէր: Մինչեւ զանգեցի պապին, հետ կզանգեմ իրան, անհասանելի ա, ինքն արդեն անջատել էր հեռախոսն ու գնացե:
Զաքար. Տասվեց թվին ես Ռուսաստանի Դաշնությունում աշխատանքի բերումով ըդպես ավարյայի, ավտովթարի ենթարկվա, մնացի երկու մեքենայի արանք: Ըդպես էս ոտս հմի մեջը երկաթ կա դրված: Ոչ շարային էի ես, ըդոր համար ինձի չգրանցեցին երեւի, ըսին պահեստային ես, երբ պետք էղնի, մենք քեզի խաբար կենենք, մենք գիդենք հասցեդ էլ ու ամեն ինչն էլ: Բայց դե ես չսպասի իրանց: Գնալուց էղել ենք չորս ընգերով: Երգու Դավիթները, մեգ էլ Էդգարը: Ոչ մեգը, մեգս մեգիս չենք ասել, որ գիդես ինչ կա, պդի գնանք, խոսքի՝ արի գնանք: Չէ: Մենք սաղս մե մտքի ենք էղել, որ սպասել ենք կոպիդ ըսաձ էն վայրկյանին, որ պդի շարժվինք մենք, էրթանք, խոսքի ուրիշ ընգերներ կանչել են, սել են՝ ան եղբայր էս 10 լիտրի բենզինի չեկը… Իմացել են, որ միտք ունինք շարժվելու իրիգունը, ինչ-որ ամեն մեգը մե տեղից մե բանովըմ օգնել են մեզի: Մեզի օգնել է մեր շատ հարազատ մարդ, Համբոն: Ձմեռային գլխարգներ, մեշոգով, մեշոկներով, տվել է, օր հեդս տանիմ: Ֆինանսով է օգնել: Ու ոչ մենակ ինքը: Բոլորը, բոլոր ընգերները, ովքեր ի վիջագի չեն էղե գալու, որովհեդեւ իրանք ստեղ մնալով ավելի շատ բան կենեին, քան ինչ-օր մարդիկ գնացին ընդեղ հեչ բան չերին, փախան հետ էկան, ըդիգ արդեն իրանք գիդեն:
Մեր նպադագը էղել է դեմից էրթալու Ասադուրի եղբայրը, որ կորաձ էր, իրան գտնելու, ու կերթայինք Ղարաբաղ, հենց մենք կռիվ: Պրոստը մենք էդ չէինք պատկերացնի խոսքի ինչ էր, որը որից հետո էր: Պրոստը գնացինք, տեսանք, ու էդ ամեն ինչը արդեն պարզ էղավ էլի: Գիդեինք ուր կերթային: Հմի կինս ընձի հիվանդանոցը հարց տվավ, կսե՝ Զաք, դու չէի՞ր պատկերացնի, որ կրնար սպես էղներ: Կըսեի՝ չէ, ես կպատկերացնեի, ընձի բան պըտի չեղներ կամ է ես պտի չեղնեի: Էդ, խոսքի մի քիչ ցավեր, տանջանք բան կար…
Ըսավ՝ դու չե՞ս պատկերացներ, չէի՞ր պատկերացներ, որ սպես կարող է ըլներ, ըսի՝ չէ, ես կպատկերացնեի կամ որ ես չէի էղնի կամ որ ոչ մի բան չէր էղնի ինձ հետ: Ու էլի չէր էղնի մեզի հետ, ոչ թե միամիտաբար մենք… էս դեպքը իմս էղավ, այլ մարդգանց կյանք փրգեցինք, որոնց կյանքը թանգ է, էս կյանքում մարդկային կյանքը ամենաթանգ բանն է:
Հերմինե, Զաքարի կինը. Հաջորդ օրը չկա, էդ գիշերը չկա, ու ես կսպասեմ, գիտեմ, որ ընդամենը մի ժամվա ճանապարհ է էլի էրթալ-գալը, թող մինչեւ լուս գոնե գա, իրիկունը 11-ն էր էլի, գնաց: Չկա ինքը, համ կմտածեմ, որ Ղարաբաղ է գնացել, համ կմտածեմ՝ կարո՞ղ է Կիռովական է գնացե, բայց ճամփին մե բանըմ էղել է, փորձանք, որ չկա… Տղուս ծնունդի օրն է, նստած ենք, սպես անորոշ, անհավես, հեչ մը բանի չենք ձեռք տա, կսպասենք, որ գոնե կամ գա, կամ զանգե: Էդ օրը անցավ, հաջորդ օրը առավոտը զանգել է՝ Հեմ, ես Ղարաբաղ եմ, տղերքի համարից կզանգեմ, շատ չեմ կարող խոսալ, կուգանք: Հետո էկել էր, բերել էր նկարներ, որ էնդեղ Նարեկիս ծնունդն են նշել: Իրանք նստած վիդեոներ են նկարե, նստած էրեխու ծնունդը կշնորհավորեն, ու ընդեղ պայթյունի ձեները կուգա… Հաջորդ օրը ընկերներով որոշեցին, օր նորից պիտի երթան: Ես աշխատանքի էի, էկավ՝ կերթամ, էդ վայեննի շորերը հագած, կսեմ՝ ես էդ շորերդ կպատռեմ, չեմ թողնի հագնես: Իրա համար ըդիգ չիդեմ ինչ էր: Հեմ, լվա, ձեռք չտաս: Էդ շորերը հագած օր կուգար, արդեն իմ մեջս էդ դողը կար, ես գիդեի, որ ինքը մե բանըմ պիտի էնե: Էգավ աշխատանքից ինձի վերցրեց, էկանք տուն՝ պիտի էրթամ: Գնացին տղերքով հավաքվան, իրար հետ, ինչ-որ սպես, մինչ ամեն գնալուց ինչխոր սովորագան ըսենք չեմ հավադացել, օր ինքը պդի էրթա կամ ուղղակի տարածքում է էլի: Էդ օրը գնալուց սպես մե հադըմ ինչխոր իրար էնպես ուրիշ ձեւի հաջող էնեինք ու չիդեմ, էսպես վախը սիրդս մի տեսակըմ ուրիշ ձեւի գիդեի օր պիտի իրոք փորձանքըմ էղներ…
Գնաց, քանի օր չէինք խոսա մենք իրար հետ, չէր զանգե, ես ընգերներից համար ունեի, կյանքիս մեջ երեւի առաջի անգամ էր, օր ես իրա համարը կվախենայի հավաքեի: Ու կար ես դաժե կվախենայի պատասխանեի էդ զանգերին, կմտածեի, օր ես պտի լավ բան չիմանամ:
Զաքար. 48 հոգի կարծեմ, երեւի չեմ սխալվի, ստորաբաժանում էր, տարան մեզի էդ Ղարաբաղլու գյուղը: Գյուղ, էդպես մեծ գյուղ չէր, քանի մը ընտանիք էր, տուն էր ավելի ճիշտ: Մեծամասնությամբ գոմերն էին շատ: Հենակետ կար ընդեղ, տներ էր, որը մեր աֆիցեռական հենակետը ըտեղ էր, մեքենաները ըտեղ էր կայնած, ով որ կամավոր էր, էգել էր, մեզ հետ էլի կամավոր լիքը մարդիկ կային՝ իրանց մեքենաներով: Էրկու օր, իրեք օր ընդեղ դիրքավորվանք, խրամատ փորեցինք, ընթացքից էղավ կրակոցներ, մեզի էդ կասետայինը քցեցին, երկու-երեք օրվա ընթացքում երգու հոգի մարդ մահացավ Սպիտագից: Ու Կիրովագանից կային, Սպիտագից կային, գյումրեցի էինք: Մեր դիմաց Շուշիի էդ բարձունքն էր, ու ճանապարհն էր, ֆեդեռալնի էդ ճանապարհը, տռոսներ կար կախված, էդ տռոսների տագը, հետո ջուր էր, ու էդ ձորը բարձրանայինք գը մենք վերեւ դեպի մեր խրամատ:
Մարդիկ էգան չորս հոգի, մեր ընգերը հարցրավ՝ ովքեր եք, «Հայր մերը» գիդե՞ք, որ ճշտեն՝ հայ են-չէ, զենք չկար մոտները, վիրավոր էին: Վախեցաձ, թոզոտ, կեղտոտ, ըդպես էդ էրեխեքին… Էկան մեր խրամատ, ջուր, հաց, սիգարետ: Մեկը կդողար, սկի չէր էլ կրնար խոսար, էն մեգը դաժը ըսավ բանգլադեշցի եմ, որ հարցրին՝ հա՞յ եք: Ըդպես էրեխեքի հետ խոսալուց հեռախոս կար մեգի մոտ, հեռախոսով անընդհատ կխոսար: Կըսենք՝ ո՞ւմ հետ կխոսաս, բա սպես-սպես, մենք Հադրութ չաստի, դե արդեն գրավել էին Հադրութը, չկար, Հադրութ չաստի նորակոչիկների անձնակազմից ենք, մեր տղերքից կան սպես էլի ձորի մեջ փախած: Փախած չէ, էլի, հետ նահանջած, էլի դեպքեր է եղե, օր դաժը դեմ առ դեմ, ազրբեջանցիներին դեմառդեմ են հելե, իրար վրա են կրագե, մեջներից ով փրգվե՝ փրգվե, ով չէ՝ տեղում ըդպես: Ըսինք՝ համար կա՞, համար տվեցին, զանգեցինք արդեն սաղին կաբի հանեցինք, օր մեր տեղը էսինչ տեղն է, արեք ստեղ փրգվիք, էլի, արդեն որովհետեւ հագառակորդը էդ Քարինտակով, Բերձորով, Լաչինով արդեն շրջափակել էին, էլ Լաչինի էդ ճանապարհը դեպի Հայաստան չկար, փագ էր: Ու էդպես էս տղերքին հանեցին վերեւ դեպի հենակետ, ու արդեն համարները կար անընդհատ մեր հետո ընդհանուր ընգերները զանգեին գը՝ ուրդե՞ղ եք, սպես արեք, ընբես արեք, ջուրն անցաք էս կողմ արդեն արխային էղեք, մեր տարածքն է… Ու ըդպես մութը ընգավ, ցելի օրը ըդպես անցավ: Մութը ընգավ, տղերքին բացատրինք, մոդիկ էին հասել մեզի, ինչ-որ ստորաբաժանում արդեն վար էին իջե մեզնից արդեն շատ էդ ձորի միջով դեպի Ստեփանակերտ: Բացատրինք՝ ետ արեք, ըսին՝ լավ է, Ստեփանակերտ կիջնինք, ըդպես:
Հետո տղերքից, որ արդեն մեզի մոտիկ էին հասե, չէին գտնի՝ մենք ուրդեղ ենք, մեր խրամատը, լույս վառեցինք, էն զաժիգածելի հետեւի լույսերից վառեցինք, որ տեսնեին: Ըդպես լույսը վառեցին, ու արկը կողս տրաքավ, մե 7-8 մետր հեռավորության վրա: Մի պահ չջոգեցի՝ ինչ էղավ, ես օդի մեջն եմ ձենը լսե, էդ կրագը… ու սաղ ակնթարթային էր, ու ըդպես տղերքը իրար մեջ գոռացել են՝ Էդո, Դավո, նորմա՞լ է սաղի մոտ, ճվան գը իմ անունս, ես չկամ, ըսպես Դավոն կուգար ոտիցս քաշե, ես խոսամ գը, չեմ լսե, մենագ տզոց ուժեղ կառնիմ, ու աչքերիս դեմը միշտ բոց, սպես: Էս վառադնիգիցս ընգերս բռնե քաշե գը խրամատ կիջցնե: Գրագետ ունեինք, մենք պատմության դասատու ունեինք հետներս, մեր ընգերն էր, Սեւագը, Սեւագը բանով կապե գը ոտքս, էդպես ինձի մի կերպ գրկելով բան էդ խրամատներից հանեն տանին գը, հեդո քնապարկի մեջ կմտցնեն կհանեն, հագառագ ուղղությամբ կերթան, կիջնին ձորը, նորից կելնին… Շատ տանջանքով են փրգե ինձի ախպերները, իրանց կյանքին մեռնիմ:
Ես երգել եմ, էդ բաների տակ երգել եմ «Չենք տա մենք Շուշին ոչ մեկին», այ էդ երգն եմ երգել: Էդգարը սպես ինձի թեւերիս տակից գրկաձ, մեկ էլ էս անգաջիս տակը մինչեւ հըմի ինչխոր զգամ շնչեր գը, մեգն էլ էս անգաջիս տակը կըսեր. «դիմացի, ախպերս տեղ կհասնինք, դիմացի»: Ու հասանք: Հասանք, մինչեւ հասնինք գը էդ ավտոյի մոդը, ուրդե որ էդ սկոռի պոմըշն է կայնած, էլ չկա մեքենայի ճանապարհ, որ մեքենան իջնի ներքեւ, էդ էրեխեքից արդեն կուգան մեր ձեներին, բանին: Տեղը արդեն կզգան ուրդեղ է, ինչ, կուգան: Ու ըդպես արդեն էլ չեմ հիշե… Պադգարագին պառգաձ, մեգ էլ կհիշեմ օր կողքի դուռը բացեց հրամանատարը, սպես վզիցս բռնեց, Ղարաբաղի բարբառով ըսավ՝ ա խոխա, ըսավ լավ է, ըսավ, ըլլան, չմտաձես, ու էլ չեմ հիշե հեչ բան, մե բանըմ շարժվելուց սպես ինչ որ էդ փոսերը, լույսերը հանգաձ քշեր գը մեքենան, օր չտրաքցնեին: Ու դրանից հետո էլ հեչ բան չեմ հիշե, մեկ էլ Երեւան հիվանդանոցում եմ աչքերս բացել, որտեղ բուժքույրին ըսել եմ հոպար ջան:
Հերմինե, Զաքարի կինը. Հոպարի աղջիկը զանգեց՝ Հերմին, ի՞նչ կենես: Ըսի՝ հեչ, հագնվել եմ, օր աշխատանքի էրթամ: Մեգ է Անուշը, թե՝ Հեմ, հանգիստ էղի, մի վախեցի, զանգի աշխատանքիդ տեղը, ասա, օր չես կըռնա էրթալ, ու էլ բան չեմ լսե, մենագ հարցրի՝ ի՞նչ է էղե Զաքին: Հեչ բան, ըսավ, վիրավոր է, ոտքն է ջարդե, բերել են Երեւան: Երկու-երեք օր ուղղակի հիվանդանոցի մոտ կսպասեինք անորոշ, բժիշկները կսեին սպասեք, վիճակը ծանր է, կայուն կպահենք, էս պահին իրան արհեստական կոմա կուտանք, որ չզարթնի, որտեւ չի դիմանա: Ողնաշարին ասկոլկա կար կպած, որը շատ ներվերին էր կպած, ներվերից երեւի մի միլիմետր էս կողմ: Բժիշկները չիդեն՝ ինքը կզարթնի, կկարղանա՞ քայլել, թե՞ չէ: Ոտքի համար չէինք մտածե էդ պահին, մտածեինք գը օր իրա ընդհանուր շարժողականության վրա չազդեր:
Զաքար. Աչքերս բացեցի հիվանդանոցում՝ Երեւանում, ես չէի պատկերացնում՝ որդեղ էի: Մի պահ աչքերս որ թարթեցի՝ աջ-ձախ, ես իմ մեջ ասեցի «Աստված ջան, շնորհակալ եմ քեզ, որ սաղ եմ մնացե»: Ես մի քիչ, նախքան էս պադերազմը մի քիչ չհավատ էի, պահեր կար դաժե կնոջս հետ մենք իրար հեդ միշտ պատերազմ կենեինք, կսեի՝ ո՞ւր ա, Աստված կա՞, թող ինչ-որ մի հատըմ ցույց տա, ու ես համոզվա, որ ինքը՝ Տերը, կա, Տիրոջ ուժով է, որ ես, ու ոչ ես, լիքը մարդիկ, որ սաղ են մնացե, որովհետեւ իրոք ինձ անբացատրելի է, պայթյուններից ու էդ ամեն ինչերից օր ինչ-որ մարդիկ սաղ մնան, ըդիգ պրոստը տեսնելով դուք չեք պատկերացնե, ուր մնաց էդ պահին էնդեղ ըլնելը:
Ու ըդպես, որ գոռացի՝ մարդ կա ստեղ, բուժքույրը մոդիկցավ՝ հա, ըսեց, մարդ կա, ի՞նչ է էղե: Ասեցի՝ ո՞վ եք: Ասեց՝ հերթապահ բուժքույրն եմ: Հեդո ինքը մազերը քիփ կդրած էր, ագնոցներով էր, տեղն էլ մութ էր, լուսը անջտաձ էր, մենագ ես չէի: Ոնց որ ես սպես պառգաձ էղնիմ, էս շարքով էլի եղբայրներ էին ըդպես վիրավոր: Մարդ կար, դեմք կար, չկար, չէր ջոգվի, գիշերով էգել էին, հարցեր կուդային, չեմ ուզե մանրանամ… Ասեցի՝ հոպար ջան, հեռախոս կա՞ ձեր մոտ, ասեց՝ ես բուժքույրն եմ… Ըդպես հեռախոսը տվավ, կուզեի կնոջս զանգեի, չէի հիշե համարը, մոդս լարված իրավիճագ էր, մոռացել էի կոբիդ ասաձ, ըդպես դժվարությամբ հիշել եմ համարը կնոջս:
Հերմինե, Զաքարի կինը. Գիշերը ըդպես իրեքի կողմն էր, աչքս կպել էր, վեր թռա էլի, հեռախոսիս անընդհատ կնայեմ որ պիտի զանգե: Անծանոթ համարից զանգ էր էկել: Մեկ ըսի հետ զանգեմ, հետո կսեմ՝ գիշերով հետ զանգեմ, ո՞վ է: Մտածի, որ եթե էս ժամին զանգել են, կարեւոր զանգ է: Զանգեցի հետ, բուժքույրն էր: Դուք Զաքարի կի՞նն եք: Ըսի հա: Զաքարը ուզում էր ձեր հետ խոսար: Մի հատ անբնական դող ու… գիդեմ, որ պտի լսեմ, էլի, Զաքարի ձենը, բայց չեմ հավատա: Տարել է մոդը, կսե՝ Զաքար, կինդ է զանգե, ու ես կլսեմ: Զաքարը վերցրել է, կսե՝ Հեմ, ես սաղ եմ, սաղ լավ է, չմտածես: Կսեմ՝ Զաք, մենք Երեւան ենք, չմտածես, ես կսեմ նոր եմ էկե հիվանդանոցի մոտից, բայց չէին թողնի վերեւ, եթե թողնին քու մոտդ, ես հենց հմի նորից հետ կուգամ, բայց չեն թողնի քու մոտդ ինձի: Կսի՝ չգաք, Հերմին, չգաք, տրաքցնեն գը, զանգե պապին հանգարձ չգա, տրաքցնեն գը, ճամփեքը փագ է, Շուշին գրավել են:
Զաքար. Որ կինս ասավ մենք առավոտ հիվանդանոց կուգանք, կտեսնինք, ես գիդեի Ստեփանակերտ էի, ասի չգաք: Լացել եմ: Մենագ կնոջս ձենը լսելուց սիրտս լցվավ, ինքը լացեց, ես լացի: Չիդեմ՝ էդի շատ սիրելուց է, թե ինչից է… Ասի՝ չգաք, սաղիդ կտրաքցնեն, շրջափակման մեջ է, էլ Շուշիի ճամփա չկա, բան, ես Քելբաջարի մասին էլ էի մոռացել, որ մենք ընդից ճամփա ենք ունեցե, բան: Էս բուժքույրը ձեռս սեղմեց, ասեց՝ տղա ջան, դու հանգստացի, դու Երեւանում ես, պատերազմը վերջացել է, ավելի ճիշտ՝ դադար է:
Հերմինե, Զաքարի կինը. Ես իրան գնալուց առաջ «Նարեկ» գիրքն էի առել: Տղուս անունով առել էի, միշտ մոտներս էր: Էդ գիրքն էի տվե, կըսեի՝ հանգարծ չհանես գրպանիցդ էդ գիրքը: Զարթնել է, կլացե. ընձի հետաքրքիր չէ, տղեքին ըսա՝ գիրքս գտնեն բերեն, գիրքս չկա: Զանգել եմ էդ իրան փրկող-բերող տղերքից մեկին՝ Դավիթին, կըսեմ՝ Դավ ջան, խնդրեմ գը, հնարավո՞ր է գիրքը բերենք: Կսե՝ Հեմ, էդ գիրքը չեմ կռնա գտնել, չիդեմ՝ ուրդեղ է, հիվանդանոցն է կամ խրամատն է կամ ավտոյի մեջն է: Ըսավ՝ կփորձեմ գտնել: Կըսեմ՝ Դավ, ես էդ գիրքը կառնիմ, բերեմ իրան կուդամ, մի ըսեք, օր ըսիք չէ, ինքը ահավոր էդ գրքի համար սպես չգիդեմ ինչ կեղներ, ընձի հեչ բան հետաքրքիր չէ, գիրքս բերեք: Մեր Յոթվերք եկեղեցուց էլի էդ գիրքը առա տարա աղոթել տվեցի, տարա իրան, կըսե՝ է՞դ գիրքն է: Չէր հավադա, ըսավ՝ ես գիտեմ, օր իմ գիրքս չէ, հաստատ իմ գիրքս չէ, բայց էլի էդ ամիսուկես էր, իրա անկողնուց էս կողմ չի էկել էդ գիրքը, միշտ բարձի կողքն է էղել:
Զաքար. Իմ մեքենաս, որով որ գնացել եմ, էկել եմ մի քանի անգամ, հեդո էդպես գնացե ու մնացել եմ, մարտական դիրքում է էղե, ըդպես վիրավոր եղբայրների զենք է մեջը էղե, օր չաստ վերադառնալուն նպատակ օր ըլնի հանձնենք, իջնինք հանձնենք, ու էդպես իմ անձնական իրերս է էղել, գռաժդանսկի սպարտիվկա, դե, ֆորմա էինք հագե, գիրքս, «Նարեկ» գիրքս, ապառատ, հեռախոս, չգիդեմ, ամեն ինչ: Տղեքը կերթան, որ ավտոս վերցնեն, էրթան, չկա մեքենան կանգնած, ու ըդպես… չգիդեմ, անհետացել է, ես չեմ կարում ոչ մեկի մեղքը վերցնեմ, էլի, չեմ կարում ասեմ՝ ըդի գողացել են, թե պետքի համար են քշե տարե, ինչ են էրե, ավտոմեքենան ըդպես կորավ…
Նախքան պադերազմ գնալը էնբես էր, որ ես չէի մդաձե, որ կարող ա ընտանիքս… չիդեմ, կամ էնբես ստացվի, որ իրանց չտեսնեմ, ես ասի՝ կամ ինձ հետ բան պըտի չեղներ, կամ էլ ինչ որ էղներ պտի… չեղներ… բայց էդ պահը էնքան, ոչ թե, չեմ ուզեր էդպես ըսեմ, որտեւ կըրնա քիչըմ հեքիաթային էղնի, էդ հայրենասիրականն է, հա, դե սաղս է ունինք, էդ ամեն ինչը մեր մեջ է, բայց չիդեմ, ինչ որ մի հատ ուրիշ ուժ կար, ինչ-որ ձգտեր ընդեղ, կուզեի էնդեղ էղնեի, կուզեի էդ պահը տեսնեի, ներգա էղնեի, ինչ-որ մե հադըմ իմ պզդիգ օգնությունս էլ ես ներդնեի, որտեւ էղել է, որ օրերով չեմ քնե, ես գնացե ետ եմ էկե, քիչ չե՝ ստից Ղարաբաղ էրթալ, քշել-գալը: Էդ պահին չեմ մտածել, որ կարող է խոսքի ընտանիքիս կորցնեմ, կոբիդ ըսաձ: Ունիմ հրեշտակ էրեխեք, ունիմ կին, ընգերոջ պես, որ ամեն վայրկյան կողս կանգնաձ է, չեմ նեղվե ամեն ինչից, մինչեւ հիմի էլ իմ կնիգս իմ դեղերս կառնի, ես, հա, կառնի սաղ դեղերս, պարզճակատ կարամ ըսեմ ու լավ կզգամ:
Ապագա պլանների մասին իրոքից չեմ կողմնորոշվի: Ընձի դաժե պահ է եղե, որ առաջարկել են Ռուսաստանի պահ կամ չգիդեմ ինչ, ես չեմ ուզե հեչ մե տեղ գնամ, որտեւ համ Ռուսաստանն եմ աշխատե, Եվրոպա՝ Գերմանիա, Իտալիա էղել եմ, նու բուժման պահով, բայց ընդեղաց կյանքը ես չեմ պատկերացնե, ստեղ ուրիշ է, ստեղ ամեն մեգի մեջ կյանք կա, ստեղ կյանքը չիդեմ, ուրիշ ձեւ է, չեմ կռնա ես ուրիշ տեղ ապրիմ, թեգուզ մի փոքր դժվար ու վատ, բայց իմն իմ հողիս մեջ, ստեղ որտեւ ոտներով որ կկայնիս, ձիգ է ոտներիդ տագը, ըդորից ուժեղ բան չկա: Էս հողի համար ենք գնացե մենք սաղս, առաջինը:
Չիդեմ, իմ մոդս ըդպես տպավորություն չի թողե, կամ ինչ-որ ես չեմ մտաձե, որ վայ, հա, պատերազմը պրձավ, էս ինչ լավ էղավ կամ վատ էղավ: Չէ: Որովհետեւ ցավը էն է, որ սքան իրոքից անիմաստ, լիքը զոհեր ունեցանք, որը կարելի էր չու…, ոչ թե կարելի էր, այլ պարտադիր էր, օր ըդիգ ըդպես պիդի ըլներ, որ չեղներ: Բայց դե մե բան ետ բերել հնարավոր չէ, պիտի ամեն մեգս մեզ սփոփենք, չիդեմ, կյանքը կշարունագվի, ես սպես կմտաձեմ: Փառք մեր ախպերներին, ով որ մեզ հետ չէ հմի, իրանք հերոս են, իրանք կմնան մեր ազգի պատմության, էն ամեն ինչի մեջ, ամեն վայրգյանը պդի իրանց պդի հիշենք: Մեր ազգը բոլորս էլ պարտավոր ենք հիշել: Բոլորս: