Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ռուսաստանի օրվա առթիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հղած շնորհավորական նամակում բարձր է գնահատել Ռուսաստանի միջնորդական ջանքերը ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադար հաստատելու հարցում։
«Համոզված եմ, որ ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերությունը եւ բազմակողմ փոխգործակցությունը հետագայում եւս արդյունավետ կզարգանան եւ կխորանան, կլրացվեն նոր բովանդակությամբ՝ ի շահ մեր ժողովուրդների եւ երկրների, հանուն տարածաշրջանում կայունության, համագործակցության ու զարգացման ապահովման»,- գրել է Ալիեւը Պուտինին: