Կուբայի Կենտրոնական բանկի փոխնախագահ Ֆրանսիսկո Մայոբրե Լենսեն Կուբա ժամանելու մտադրություն ունեցողներին խորհուրդ է տվել հետները չվերցնել ԱՄՆ դոլարի կանխիկ թղթադրամներ, քանի որ դրանք չեն ընդունվելու վճարումների ժամանակ եւ չեն փոխանակվելու:
Լենսեն նշել է, որ քարտային վճարումների դեպքում որևէ խնդիր չի առաջանա: Կուբայի ղեկավարության սահմանափակումը գործելու է հունիսի 21-ից:
Ավելի վաղ Կուբայի իշխանությունները հայտարարել էին, որ տեղական բանկերը հաճախորդների հաշիվներին նստեցնելու համար հունիսի 21-ից դադարեցնելու են կանխիկ դոլարի ընդունումը: