Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտնել է, որ Նորին Գերազանցություն Եղիսաբեթ Երկրորդ թագուհին ասպետական տիտղոսներ է շնորհել կորոնավիրուսի դեմ բրիտանական պատվաստանյութը ստեղծողներին:
Ասպետական տիտղոս է շնորհվել բրիտանական պատվաստանյութի ստեղծման աշխատանքները ղեկավարած Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Սարա Հիլբերտին եւ AstraZeneca պատվաստանյութի գիտական փորձարկումները ղեկավարած Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Էնդրյու Փոլարդին:
Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ձեռամբ Մեծ Բրիտանիայի ասպետական տիտղոսի են արժանացել նաեւ պատվաստանյութերի մշակման գործում դերակատարում ունեցած այլ բրիտանացի գիտնականներ: