Հունիսի 7-ից Նախիջեւանում մեկնարկած հրամանատարա-շտաբային զորավարժություններն ավարտվել են։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ զորավարժությունների ընթացքում փորձարկվել են զորքերի տեղաշարժի, կրակային եւ ելման դիրքեր գրավելու գործողություններ, ստորաբաժանումների միջեւ փոխգործակցություն, կապի ապահովում։ Տանկերը, մոտոհրաձգային ու զենիթա-հրթիռային ստորաբաժանումները մարտական կրակոցներով խոցել են պայմանական հակառակորդի թիրախները։
Զորավարժությունն անցկացրել են Նախիջեւանում տեղակայված կայազորի ստորաբաժանումները։