Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Բաքուն ցանկանում է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել:
Ադրբեջանի նախագահը Բաքվում նորանշանակ ոչ ռեզիդենտ դեսպանների հավատարմագրերն ընդունելիս ասել է, որ Հայաստանի կառավարությունը ցավոք չի արձագանքում իրենց բաց հայտարարություններին՝ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության վերաբերյալ:
«Հայաստանի կառավարությունը անտեսում է նաեւ Հայաստանի հետ պետական սահմանի սահմանազատման շուրջ բանակցություններ սկսելու միջազգային խոշոր ուժերի կողմից հաստատված մեր առաջարկը: Մենք չենք կարող հասկանալ դա: Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, ուրեմն մեզ նույնպես խաղաղության համաձայնագիր է պետք: Եթե պատերազմ է ուզում, կստանա նույն արդյունքը, ինչ նախորդ աշնանը: Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, ուրեմն մեզ հետ սահմանազատման շուրջ բանակցություններ պետք է սկսեն»,- նշել է Ալիեւը:
Նա շեշտել է, որ Ադրբեջանը պատրաստ է Կովկասում զարգացման նոր փուլի, խաղաղության: Ալիեւը ոչ ռեզիդենտ դեսպաններին ասել է, որ Ադրբեջան նրանց հաջորդ այցերի ընթացքում կհամոզվեն, որ Ադրբեջանի կառավարության խոսքն ու գործը համընկնում են: