Բաքվի դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանին` վարձկանության ու ահաբեկչության մեղադրանքներով:
Ըստ Բաքվի՝ սփյուռքահայը պատերազմել է Ադրբեջանի դեմ՝ դրամական վարձատրության դիմաց։
Էուլջեքյանի հարազատները պնդում են, որ նա վաղուց էր Բեյրութից Արցախ տեղափոխվել՝ մշտական բնակության։
Վիգեն Էուլջեքյանին ադրբեջանցիները գերեվարել են նոյեմբերի 10-ի համաձայնագրից հետո Շուշիի մերձակայքում, երբ նա փորձել էր տարհանել Շուշիում մնացած իրենց անձնական իրերը: