ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը երեկ հայտնել է, որ Սյունիքի Տեղ գյուղի 2 բնակիչ հունիսի 12-ին հայտնվել են ադրբեջանական տարածքում։
«Սյունիքի մարզի Տեղ գյուղի` Ադրբեջանի հետ սահմանային հատվածում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում մարզի գյուղերի երկու բնակիչ իրենց տրակտորներով տեղանքում ապակողմնորոշվելու հետեւանքով հայտնվել են ադրբեջանական տարածքում»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:
Միջադեպից քիչ անց ժամանած հայ դիրքապահների եւ ռուս սահմանապահների` ադրբեջանցի զինվորականների հետ բանակցություններից հետո գյուղացիներն ազատ են արձակվել, գյուղտեխնիկան վերադարձվել է: