Բելառուսը մի շարք երկրների քաղաքացիների համար մեղմացրել է կորոնավիրուսով պայմանավորված մուտքի սահմանափակումները: Բելառուսի առողջապահության նախարարությունը վերանայել է երկրների ցանկը՝ հաշվի առնելով համավարակային իրավիճակը տարբեր երկրներում:
Հունիսի 16-ից կարմիր գոտուց կհանվի 9 երկիր՝ Հայաստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Սան Մարինոն, Մոնակոն, Բոսնիա և Հերցեգովինան, Սլովակիան, Բուլղարիան, Մոլդովան, Սերբիան:
Կարմիր գոտի համարվող երկրից Բելառուս ժամանող քաղաքացիները պարտադիր 10 օր պետք է ինքնամեկուսացվեն: Եթե քաղաքացու մուտքը կանաչ գոտուց է, ինքնամեկուսացման կարիք չկա: