Ըստ ռուսական «Վեդոմոստի» պարբերականի՝ երեկ տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի զրույցը Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանի հետ:
Զրույցի ընթացքում հաստատվել են հունիսի 16-ին Ժնեւում՝ La Grange ամառանոցում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպման ձեւաչափի եւ օրակարգի վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները:
Ուշակովը հայտնել է, որ ի թիվս այլ հարցերի նախագահները կքննարկեն տարածաշրջանային խնդիրները, դրանց թվում՝ իրանական միջուկային ծրագրի շուրջը ստեղծված իրավիճակի, Լեռնային Ղարաբաղի, Մերձավոր Արեւելքի, Սիրիայի, Ուկրաինայի, Բելառուսի, Լիբիայի, Աֆղանստանի եւ Կորեական թերակղզու իրավիճակի կարգավորման հարցերը:
Նշենք, որ Վլադիմիր Պուտինը Ջո Բայդենի հետ այս տարի երկու անգամ շփվել է հեռախոսով։ Մինչ այդ նրանք մի անձնական հանդիպում են ունեցել 2011-ին, երբ Բայդենը ԱՄՆ փոխնախագահն էր։