Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենը ԱՄՆ նախագահ Բայդենի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում կարեւորել է Ռուսաստանի դերը ԼՂ-ում պատերազմական գործողությունների դադարեցման գործում՝ հույս հայտնելով, որ հունիսի 16-ին հարցը կքննարկվի նաեւ ՌԴ նախագահ Պուտինի հետ իր հանդիպման ժամանակ:
Շվեյցարիայի արտգործնախարար Ինյացիո Կասիսը եւս նշել է, որ ԼՂ-ում կրակի դադարեցման թեման առաջնային է:
Ակնկալվում է, որ ՌԴ նախագահ Պուտինը եւ ռուսաստանյան պատվիրակության անդամներն այսօր՝ հունիսի 16-ին՝ ԱՄՆ նախագահ Բայդենի հետ հանդիպումից հետո, բանակցություններ կվարեն շվեյցարական կողմի հետ: