Արցախի Մարտունու շրջանի երկու բնակավայր ջրով ապահովելու համար ջրատար մայրուղու կառուցման ուղղությամբ ՌԴ խաղաղապահներն ապահովել են վերականգնողական աշխատանքների անվտանգությունը:
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ վերականգնողական աշխատանքների վայրում սակրավորները նախապես զննել են հարակից տարածքը, որից հետո թույլատրել են ինժեներական տեխնիկայի աշխատանքը:
20 կմ խողովակաշարը փոխելուց հետո Արցախի Թաղավարդ եւ Կարմիր շուկա գյուղերի ավելի քան 2500 բնակիչ կապահովվի խմելու ջրով: