Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաճարակաբանական տեղեկագրի՝ անցյալ շաբաթ աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսով ավելի քան 2,6 միլիոն վարակման եւ 72 հազարից ավելի մահվան դեպք: Նախորդ յոթ օրվա համեմատ հիվանդացությունը նվազել է 12 %-ով, մահացությունը՝ 2 %-ով:
Մեկ շաբաթում ամենից շատ վարակված 630 հազար մարդ է հայտնաբերվել Հնդկաստանում:
Համավարակի սկզբից ի վեր՝ հունիսի 13-ի դրությամբ, եղել է ախտահարման 175, 3 միլիոն եւ մահվան 3, 7 միլիոն դեպք:
Անցյալ շաբաթ հիվանդացությունը նվազել է ԱՀԿ-ի վեց տարածաշրջաններից հինգում, այդ թվում Հարավարեւելյան Ասիայում (27 %-ով) եւ Եվրոպայում (13 %-ով), դրա հետ մեկտեղ աճ է արձանագրվել Աֆրիկայում (44 %-ով):
Կորոնավիրուսից մահացությունն աճել է Աֆրիկայում (20 %-ով) եւ Հարավարեւելյան Ասիայում (12 %-ով), կրճատվել՝ Եվրոպայում (17 %-ով) եւ Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներում (7 %-ով): Եվրոպայում յոթ օրում վարակվել է մոտ 332 հազար մարդ, եւ մահացել շուրջ 7 հազարը:
Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներում արձանագրվել է շուրջ 1,1 միլիոն նոր ախտահարման եւ մոտ 31 հազար մահվան դեպք:
Հարավարեւելյան Ասիայում հայտնաբերվել է շուրջ 763 հազար վարակված, մահացել է ավելի քան 26 հազար մարդ:
Կորոնավիրուսով վարակման 454 հազար նոր դեպքեր են հայտնաբերվել Բրազիլիայում, 177 հազար՝ Արգենտինայում, 176 հազար՝ Կոլումբիայում, 105 հազար՝ ԱՄՆ-ում, 82 հազար՝ ՌԴ-ում, 59 հազար՝ Իրանում, 55 հազար՝ Ինդոնեզիայում, 48 հազար՝ Չիլիում, 47 հազար՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում, 46 հազար՝ Մեծ Բրիտանիայում եւ 42 հազար՝ Թուրքիայում:
ԱՀԿ-ի տվյալներով՝ առայժմ չի հաջողվել կանգնեցնել կորոնավիրուսի՝ անհանգստություն հարուցող շտամների տարածումը:
Մասնավորապես սեպտեմբերին Մեծ Բրիտանիայում հայտնաբերված «Ալֆա» շտամը տարածվել է 172 երկրում: Ընդ որում՝ մեկ շաբաթ առաջ դրանց թիվը 11-ով պակաս էր:
Աեպտեմբերին Բրազիլիայում ծագած եւ 64 երկրում հայտնաբերված «Գամմա» շտամը վերջին յոթ օրվա ընթացքում հայտնաբերվել է եւս 4 երկրում:
Մասնագետներին նախորդ տարվա հոկտեմբերից հայտնի, Հնդկաստանում հայտնաբերված «Դելտա» շտամը վերջին մեկ շաբաթում ներթափանցել է 6 նոր երկիր, եւ այս պահին դրանց թիվը հասել է 80-ի: