Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հայտնել է, որ առանց Ղարաբաղի ականապատ տարածքների` հայկական կողմի մոտ գտնվող քարտեզների տարածաշրջանի ականազերծման գործընթացը կարող է 10 տարի տեւել:
Նա նշել է, որ հունիսի 16-ին Հայաստանի կողմից Ադրբեջանին փոխանցված Աղդամի շրջանի 97 հազար ականների քարտեզներում նշված ականներից 54 հազարը հակատանկային է, մնացածը՝ հակահետեւակային։
Ալիեւը շեշտել է, որ ԱՄՆ-ն երաշխավորել է Հայաստանի փոխանցած քարտեզների արժանահավատությունը:
Ներկայում Ղարաբաղում ականազերծման համար օգտագործվում է թուրքական «Մեմաթ» հակաականային տեխնիկայի 10 միավոր։ Ադրբեջանը Թուրքիայից կստանա եւս 20 միավոր նման տեխնիկա։