Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենը հայտնել է, որ այսօր Ժնեւում բանակցություններ կանցկացնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Շվեյցարիայի Համադաշնության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը քննարկվելու է նաեւ Լեռնային Ղարաբաղում տիրող կացությունը։
«Այս հարցը առաջնահերթ նշանակություն ունի, եւ այն ընդգրկված է առաջիկա բանակցությունների օրակարգում»,- շեշտել է Շվեյցարիայի արտգործնախարար Ինյացիո Կասիսը։
Ըստ «Ռիա Նովոստիի»՝ Ժնեւում մեկնարկել է Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հանդիպումը նեղ կազմով։ Այս հանդիպումից հետո էլ տեղի կունենա Շվեյցարիայի եւ ՌԴ նախագահների հանդիպումը։
Պուտիւն-Բայդեն հանդիպումն ընթանում է փակ դռների հետեւում, մինչեւ հանդիպման մեկնարկը լրագրողները արարողակարգային նկարահանում իրականացնելու հնարավորություն են ունեցել:
Ի թիվս այլ հարցերի ՌԴ եւ ԱՄՆ նախագահները կքննարկեն տարածաշրջանային խնդիրները, որոնց թվում՝ Լեռնային Ղարաբաղի, Մերձավոր Արեւելքի, Սիրիայի, Լիբիայի հարցը, իրանական միջուկային ծրագրի շուրջը ստեղծված իրավիճակը, Աֆղանստանի եւ Կորեական թերակղզու իրավիճակի կարգավորումը, Ուկրաինայի եւ Բելառուսի խնդիրները: