«Ալիք Մեդիան» հարցաշար էր ուղարկել ԱԺ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցություններին եւ դաշինքներին։ Ներկայացնում ենք «Ազատություն» կուսակցության պատասխանները։
Իշխանության ու ընդդիմության միջեւ կոնսենսուս տեղի ունեցավ, ու անխուսափելի էին ընտրությունները, ու մենք՝ որպես քաղաքական կուսակցություն, որոշեցինք, ի սկզբանե մերժելով Փաշինյանի լեգիտիմությունը, վստահ լինելով, որ նա կեղծելու է ընտրությունները, քաղաքական գործընթացներից զերծ չմնալ: Ամեն ինչ անելու ենք, որ Փաշինյան Նիկոլի իշխանությունը տապալենք: Այն ուժերը, որոնք հայտ են ներկայացրել ու հավատում են, որ հնարավոր է, պատրաստ ենք սատարելու: Եթե խորհրդարան անցնենք, կհամագործակցենք, որ թույլ չտանք վերարտադրվի այս իշխանությունը:
Քանի որ մեր կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը համաշխարհային մասշտաբի տնտեսագետ է, միակ լուրջ տնտեսական ծրագիրը նա է ներկայացրել, այն է՝ անցում ներդրումային քաղաքականության:
Մենք նշում ենք, որ գործող մոդելով զարգացումը անհնարին է, սպառման մոդելն է մեզ մոտ ընտրված, մոդել ենք փոխելու: Այսինքն՝ ստեղծել սուվերեն ներդրումային հիմնադրամ՝ պետության կողմից երաշխավորելով նշված հիմնադրամում ցուցարկված ներդրումային ծրագրերը, առաջին հերթին հանրային օգտագործման օբյեկտների մասով, ներդրողներին համապատասխան ակցիա վաճառելու միջոցով:
Օրինակ՝ մենք որոշել ենք ճանապարհ կառուցել, որն արժի 1 մլրդ դոլար, ներդրած գումարներով սփյուռքի բարերարները ե՛ւ գումար են ստանալու, ե՛ւ երաշխավորելու ենք, որ ճանապարհը կառուցվում է այդ ներդրումների շնորհիվ, իրենք ստանում են բաժնեմասեր, ստանում են տարեկան գումարներ: Օրինակը միայն ճանապարհներին չի վերաբերում:
Բագրատյանը մանրակրկիտ ծրագիր է ներկայացրել, Հայաստանում ուրիշ տնտեսական ծրագիր չկա, որը կարող է մրցունակ լինել այս ծրագրի հետ:
Կարծում ենք, որ նոյեմբերի 10-ի համաձայնագիրը լիովին իրականացված չէ, մենք ունենք ռազմագերիներ, որոնք պետք է վերադարձվեն Հայաստան:
ԼՂ-ի ապագայի հետ կապված՝ մենք դիտարկում ենք, որ նախկին ԼՂԻՄ վարչատարածքային միավորը՝ սահմաններով, պետք է վերականգնվի, ներառյալ Շուշին ու Հադրութը: Այսօր շատ են խոսում, որ բանակցություններով հնարավոր է հետ բերել Շուշին ու Հադրութը, բայց դա անհնար է, մենք կարծում ենք, որ մեր ազգային շահերը հետապնդելու ճանապարհին պետք է չբացառենք ռազմական լուծումները: Հետագայում պետք է վերականգնենք բանակը, ապա նաև ԼՂԻՄ վարչատարածքային ամբողջականությունը ու բանակցությունների միջոցով հասնենք նրան, որ Արցախի բնակչությունն ինքնորոշման իրավունքով որոշի իր ապագան:
ՌԴ-ի ազդեցությունը մեծանում է տարածաշրջանում, եւ մեր ռազմավարական ընկերը ՌԴ-ն է, այլընտրանք չունենք, այլընտրանքը Թուրքիան է, արեւմուտքը՝ Թուրքիայի դեմքով: Ինչ վերաբերում է հակառուսական տրամադրություններին, չենք կարծում՝ շատ լուրջ ազդեցություն կունենան, կկարողանան արտաքին քաղաքական վեկտոր փոխել: Չմոռանանք նաեւ, որ Ստեփանակերտը, Արցախի մի մասը մնաց մեր տիրապետության ներքո հենց Ռուսաստանի շնորհիվ: Մենք պետք է կարողանանք բալանսավորված քաղաքականություն վարել՝ չմոռանալով, որ ունենք բարեկամ երկրներ, ինչպիսիք են Իրանը, Չինաստանը, Ֆրանսիան:
Հետագայում՝ 30-40 տարի հետո, գուցե հնարավոր է այլընտրանք լինի, բայց այսօրվա դրությամբ այլընտրանք չունենք:
Պետք է առաջին հերթին քշենք այս թուրքամետ իշխանությանը, գաղափարախոսություն ունեցող մարդկանց ներգրավենք պետության կառավարման մեջ, վարենք ճիշտ քաղաքականություն մեր ռազմավարական գործընկերների հետ եւ շատ կարճ ժամանակահատվածում վերականգնենք մեր ռազմական պոտենցիալը:
Ռազմական պոտենցիալը երբ վերականգնենք, ազգային իշխանություն ունենանք, ինքնաբերաբար դուրս կգանք այս ճգնաժամից, քանի որ ընկճվածությունը գալիս է իշխանություններից, հասարակությունն իրեն իդենտիֆիկացնում է օրվա իշխանության հետ: Երբ դու ունես ապիկար ղեկավարներ, բանակից փախած դասալիքների իշխանություն, բնականաբար այդ հասարակությունը իրեն իդենտիֆիկացնելու է այդ մարդկանց հետ, այդ արժեհամակարգն է որդեգրելու: Եթե ազգային գաղափարներով մարդիկ գան իշխանության, մարդիկ, որոնք ապացուցել են անձնական օրինակով, գիտեն՝ ինչ է հայրենիքն ու պետականությունը, շատ արագ այդ հոգեբանական ընկճվածությունը կվերականգնենք:
Մենք քարոզարշավների ընթացքում էլ բազմիցս նշում ենք, քանի որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ցանկություն ունի միջուկային զենք ստեղծելու, դրա համար մենք, որպես հակակշիռ, որպես զսպման գործոն, զանգվածային ոչնչացման մի զենք պետք է ստեղծենք:
Մենք այդ հնարավորությունը ունենք, եթե մեր ուղեղից օգտվենք. ոչ ստանդարտ իրավիճակում ենք, ոչ ստանդարտ լուծումներ պետք է առաջարկենք, այդ դեպքում մեզ հետ հաշվի կնստեն: Միջազգային հարաբերություններն արդեն քանի հարյուր տարի է հիմնված են Մաքիավելիի «ուժն է ծնում իրավունք» սկզբունքի վրա, որը մինչ օրս գործում է:
Միջանցք տրամադրելուն կտրականապես դեմ ենք, կարող ենք նույնիսկ ռազմական ուղիով լուծել այդ հարցը, պատրաստ ենք միայն քննարկելու հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ հարցեր, բայց միջանցքի տրամադրումը բացառում ենք: Եթե ինչ-որ մեկն էլ փորձի, թեկուզ օրվա իշխանությունները, վերարտադրվելու միջոցով իրականացնել միջանցք տրամադրելու գործընթաց, ապա շատ արագ կզղջա:
Դա էլ վատ տարբերակ չէ, ուղղակի Լենինից մինչեւ Գորբաչով մի քանի հարյուր քարտեզ կա, այսօր Ալիեւը լենինյան ժամանակների քարտեզ է ներկայացնում, մենք էլ հարյուրավոր քարտեզներ ունենք: Իսկ սահմանազատման-սահմանագծման աշխատանքները տարիներ պետք է տեւեն, ցավոք, մեր իշխանությունները ինչ պատահի, ինչ հասցնում, տալիս են: Այնինչ սահմանագծում-սահմանազատումը երկարատեւ պրոցես է, եւ տվյալ պարագայում հենց մենք պահանջներ ունենք ներկայացնելու. բացի վիճահարույց տարածքներից՝ կա Արծվաշենի խնդիր, անկլավներ կան, որ պետք է վերադարձվեն Հայաստանին:
Ո՛չ: ՀՀ-ում բացի անկախության հանրաքվեից երբեւէ ազատ, արդար, թափանցիկ ընտրություն չի եղել:
Այո՛, կան, բացառում ենք համագործակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՔՊ, Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունների, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի հետ:
Պետական դավաճանության հոդվածով քրեական գործ պետք է հարուցվի Նիկոլ Փաշինյանի, Արմեն Սարգսյանի, Դավիթ Տոնոյանի դեմ:
Տնտեսական մոդել ենք փոխելու:
Ռազմական պոտենցիալը շատ արագ վերականգնելու ենք: