Ժնեւում ԱՄՆ-ՌԴ գագաթնաժողովից հետո Շվեյցարիայի նախագահ Գայ Պարմելինը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես նաեւ Շվեյցարիայի արտգործնախարար Իգնացիո Կասիսը եւ Սերգեյ Լավրովը երկկողմ բանակցություններ են անցկացրել փակ դռների հետեւում:
Ըստ swissinfo-ի՝ պետությունների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:
«Պարմելինն ու Կասիսը Ուկրաինայում տիրող իրավիճակը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու կոչ են արել: Քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, որտեղ Ռուսաստանը միջնորդ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Քննարկվել է նաեւ Իրանի միջուկային հարցը»,- նշել է swissinfo-ն: