Լիտվայի արտգործնախարար Գաբրիելուս Լանդսբերգիսը հայտարարել է, որ Եվրոպական միությունը մտադիր է հաջորդ շաբաթ Լյուքսեմբուրգում՝ Եվրամիության արտգործնախարարների ժողովում, հաստատել Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների չորրորդ փաթեթը:
Եվրամիության 27 անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների կոմիտեն երեկ համաձայնեցրել է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների չորրորդ փաթեթը, որը ներառում է շուրջ 80 բելառուս պաշտոնյաների եւ ուժայինների բանկային հավիշների սառեցում եւ մուտքի արգելք Եվրամիության տարածք: Բացի դրանից՝ եվրոպական բիզնեսին կարգելվի գործնական կապեր հաստատել բելառուսական 7 իրավաբանական անձանց հետ:
Պատժամիջոցների ցուցակում ընդգրկված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց անունները դեռ չեն հրապարակվել:
Լիտվայի արտգործնախարարը նշել է, որ հիմա քննարկվում է նաեւ սեկտորային պատժամիջոցների հնարավորությունը՝ ընդգծելով, որ ադ կարգի պատժամիջոցներ առաջին անգամ կսահմանվեն: