Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Հայաստանում ԵՄ դեսպանը բոլոր կողմերին հորդորել է նպաստել ընտրությունների խաղաղ անցկացմանը:
«Ես կոչ եմ անում ընտրություններում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերին, նրանց աջակիցներին եւ բոլոր նրանց, ովքեր օգտվում են ԶԼՄ-ից եւ սոցիալական ցանցերից՝ բազմապատկելու ջանքերը եւ նպաստելու, որ հունիսի 20-ին հաղթանակի ժողովրդավարությունը՝ հանուն հայ երեխաների ապագայի»,- հայտարարել է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։
Դեսպանը շեշտել է, որ միավորվելու եւ ճգնաժամը հաշտության ու համերաշխության ոգով հաղթահարելու ժամանակն է: