Ըստ ՀՀ առողջապահության նախարարության՝ Եվրամիությունը եւ ԱՀԿ-ն Հայաստանին են փոխանցել թոքերի արհեստական շնչառության 22 սարքավորում։
Սարքավորումները տրամադրվել են ՀՀ-ում ՔՈՎԻԴ-19-ի տարածումը կանխելուն ուղղված օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակում:
ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցեւը նշել է, որ կորոնավիրուսի համավարակի իրավիճակում ԱՀԿ-ն կարեւորում է բժշկական հաստատությունների վերազինումը համապատասխան սարքավորումներով, որոնց միջոցով հնարավոր կլինի փրկել հիվանդների կյանքն ու համարժեք խնամք ապահովել:
Քովիդ-19-ի համավարակին ուղղված աջակցության շրջանակում ԵՄ-ն եւ ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակը շարունակում են տրամադրել անհրաժեշտ բժշկական սարքավորումներ։