ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը կարող է վերադառնալ ի շրջանս յուր. նկատվում է որոշակի դինամիկա, եւ հույս կա, որ կհաջողվի իրադրությունը շտկել:
2015-ին «վեցյակը» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանիսա) եւ Իրանը հայտարարել էին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ձեռքբերման մասին:
Համաձայնագիրը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: Գործարքը նախնական տեսքով երեք տարվա կյանք էլ չունեցավ. 2018-ի մայիսին ԱՄՆ-ն հայտարարեց միակողմանի կարգով ծրագրից դուրս գալու եւ Թեհրանի նկատմամբ խիստ պատժամիջոցները վերականգնելու մասին:
Իրանը 2019-ին՝ գործարքի կնքումից չորս տարի անց, հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների եւ ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից: