Մոսկվայի իշխանությունները հայտնել են, որ հանրային սպասարկման ոլորտում աշխատող հիմնարկների ղեկավարները կարող են առանց աշխատավարձ վճարելու աշխատանքից ազատել կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հրաժարված ծառայողներին:
Մոսկվայի գլխավոր սանիտարական բժիշկը հայտարարել է, որ անհրաժեշտ է պատվաստել աշխատող մոսկվացիների առնվազն 60 տոկոսին:
Առաջնահերթ պետք է պատվաստվեն հասարակական սննդի, կոմունալ ծառայությունների, տրանսպորտի, առողջապահության, սոցիալական ապահովության ոլորտներում աշխատողները, գեղեցկության սրահների, մարզական ակումբների, թատրոնների, կինոթատրոնների եւ համերգասրահների աշխատակիցները:
Չպատվաստվելու համար նախատեսված է տուգանք 50 հազար ռուբլի՝ հիմնարկի աշխատողի համար եւ մինչեւ 300 հազար ռուբլի՝ կազմակերպության համար:
Կրկնակի խախտման դեպքում նախատեսված է 1 միլիոն ռուբլու տուգանք կամ տվյալ հիմնարկի աշխատանքի դադարեցում երեք ամիս ժամկետով: