ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը Նորդուզ սահմանային անցակետում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ Իբրահիմ Նաղդիի գլխավորած պատվիրակության հետ:
Ըստ ՊԵԿ մամուլի ծառայության՝ քննարկվել են երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության զարգացման խթանման նպատակով Մեղրիի եւ Նորդուզ անցումային կետերում գործընթացների առավել դյուրին եւ սահուն իրականացմանը վերաբերող մի շարք աշխատանքային հարցեր:
Քննարկվել են նաեւ Հայաստանի եւ Իրանի միջեւ ապրանքների միջազգային փոխադրումներին առնչվող էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկմանը վերաբերող հարցեր: