Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ ամիսներ տեւած կոշտ մեղադրանքներից ու քննադատություններից հետո պաշտոնական Անկարայի եւ Փարիզի փոխադարձ հայտարարություններում «հրադադար» է հաստատվել:
Ֆրանսիայի արտգործնախարարն ընդգծել է, որ հարաբերությունների լիակատար բարելավման համար Փարիզն Անկարայից հստակ քայլեր եւ գործողություններ է ակնկալում։
Տեւական լարված հարաբերություններից հետո ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրների նախագահներ Էմանուել Մակրոնը եւ Ռեջեթ Թայիփ Էրդողանը դեմ առ դեմ հանդիպեցին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։
Նշենք, որ Էրդողանի հետ հանդիպումից առաջ Մակրոնը հայտարարել էր, որ անդրադառնալու է նաեւ ղարաբաղյան խնդրին, սակայն դրա մասին պաշտոնական հաղորդագրություններում նշված չէ։