Ըստ ԵՄ-ի խորհրդի տարածած հայտարարության՝ Եվրամիության խորհուրդը ԱՄՆ-ին ավելացրել է այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիների համար Միության պետությունները պետք է բացեն համավարակի պատճառով փակված սահմանները:
2021-ի հունիսի 18-ից անդամ պետությունները արտաքին սահմաններին սահմանափակումները աստիճանաբար կվերացնեն նաեւ Ալբանիայի, Ավստրալիայի, Իսրայելի, Ճապոնիայի, Լիբանանի, Նոր Զելանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Ռուանդայի, Սերբիայի, Սինգապուրի, Հարավային Կորեայի, Թաիլանդի, ԱՄՆ-ի, Չինաստանի բնակիչների համար:
Ցանկը երկու շաբաթը մեկ կվերանայվի: Ընդ որում՝ ԵՄ խորհուրդն ընդգծել է, որ ՉԺՀ-ի համար սահմանները կբացվեն սոսկ այն ժամանակ, երբ վերջինս սահմանները կբացի Եվրամիության համար:
Մայիսի սկզբին Եվրահանձնաժողովը համավարակը սկսվելուց ի վեր առաջին անգամ Եվրամիության երկրներին խորհուրդ է տվել մեղմացնել մուտքի սահմանափակումներն օտարերկրացի այն զբոսաշրջիկների համար, որոնք կորոնավիրուսի դեմ պատվաստված են Դեղորայքների եվրոպական գործակալության կոմից հավաստագրված պատրաստուկներով:
Եվրամիության երկրները իրենց տարածք մուտքի իրավունք կտան նաեւ ԱՀԿ-ի՝ անհետաձգելի օգտագործման համար հանձնարարված պատվաստանյութերով պատվաստված անձանց: