Հայաստանի առավել տուժած տարածաշրջանների հետկոնֆլիկտային վերականգնմանն աջակցելու համար ՌԴ կառավարությունը կֆինանսավորի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախագիծը:
Ըստ ՀՀ-ում ՌԴ դեսպանության՝ այդ նպատակով բյուջեից 3,2 մլն ԱՄՆ դոլար է հատկացվել։ Դեսպանությունը հայկական կողմին արդեն պաշտոնապես տեղեկացրել է այդ որոշման մասին:
Ռուսաստանը համակարգային հիմունքներով ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ՄԱԿ-ի կառույցների՝ Հայաստանի համակողմանի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին:
Առողջապահության, կրթության, սոցիալ-տնտեսական զարգացման, հայկական արդյունաբերության մրցունակության բարձրացման, շրջակա միջավայրի պաշտպանության, տարերային աղետների դեմ պայքարի, էներգաարդյունավետության ոլորտներում նախագծերի իրականացման գործում աջակցության ընդհանուր ծավալը 2010-ից ի վեր արդեն շուրջ 70 միլիոն դոլար է: