Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցությունների ավարտին հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է շարունակի դժվարին երկխոսությունը Ռուսաստանի հետ:
Մերկելն ընդգծել է, որ Եվրոպայի մայրցամաքային հարեւան Ռուսաստանը լուրջ մարտահրավեր է ԵՄ-ի համար, ուստի դժվարին, բայց անհրաժեշտ երկխոսության շարունակությունը բխում է ԵՄ-ի շահերից։
«Եթե, իհարկե, ցանկանում ենք պահպանել Եվրամիության կայունությունն ու անվտանգությունը»,- նշել է Գերմանիայի կանցլերը։
Մերկելն ընդգծել է, որ ԵՄ-ն Մոսկվայի հետ պետք է երկխոսի՝ նկատի ունենալով նաեւ ռուս-ամերիկյան հարաբերություններում վերջերս նկատվող զարգացումները։