Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել եւ տարհանվել է պատերազմի մասնակից եւս 1 զինծառայողի աճյուն:
Ռազմագործողություններից անմիջապես հետո սկսված որոնողական աշխատանքների ընթացքում մինչեւ օրս հայտնաբերվել է 1580 աճյուն:
Ըստ վարչապետի ժ/պ-ի՝ անհայտ կորած կամ գտնվելու վայրն անհայտ 268 մարդ կա: