Ընտրությունների վերահսկման կոմիտեն հայտարարել է, թե ահազանգեր է ստացել, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների շատ նախագահներ կուսակցական հրահանգ են ստացել «անցանկալի» քաղաքական ուժերի քվեաթերթիկների դարձերեսին դժվար տեսանելի նշումներ կատարել գրիչով կամ մատիտով՝ ձայները հաշվելիս այդ քվեաթերթիկներն անվավեր ճանաչելու նպատակով։
Ընտրությունների վերահսկման կոմիտեն ընտրողներին հորդորել է քվեաթերթիկը ծրարի մեջ դնելուց առաջ երկու կողմից ուշադիր զննել եւ գրիչով կամ մատիտով նշումներ հայտնաբերելիս պահանջել քվեաթերթիկների նոր փաթեթ, ինչպես նաեւ դրա մասին տեղեկացնել Ընտրությունների վերահսկման կոմիտեին (060 601948, 099 690202)։