ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ ՀՀ տարածքում տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված 16 հազար 64 քաղաքացիներից 119-ը հունիսի 20-ի առավոտյան չեն ներկայացել, ընդհանուր 114 տեղամասերում։
Նա նշել է, որ որեւէ տեղամաս չկա, որտեղ ներկայացված չլինի ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահը, իսկ տեղամասերից հինգում բացակայել է տեղամասի քարտուղարը:
ԿԸՀ նախագահը հիշեցրել է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովը կազմված է 8 անդամից. երկու անդամ նշանակվում է տարածքային ընտրական հանձնաժողովի, իսկ մյուս վեց անդամներից յուրաքանչյուր երկուսը ԱԺ-ում խմբակցություն ունեցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի կողմից։
Ըստ Մուկուչյանի՝ թափուր տեղերը կհամալրվեն ընտրական օրենսգրքով սահմանված կարգով։
Դիտորդական առաքելություն կիրականացնեն 8 միջազգային եւ 19 տեղական կազմակերպություններ։