ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը հայտնել է, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել է 695 հազար 626 քաղաքացի կամ ընտրողների 26,82 տոկոսը։
Ստորեւ՝ քվեարկության մասնակցողների թիվը ըստ մարզերի.
Երեւան՝ 251 հազար 504 կամ ընտրողների 29,28 տոկոսը
Արագածոտնի մարզ՝ 28 հազար 987 կամ ընտրողների 24,68 տոկոսը
Արարատի մարզ՝ 58 հազար 767 կամ ընտրողների 26,31 տոկոսը
Լոռու մարզ՝ 61 հազար 81 կամ ընտրողների 26,15 տոկոսը
Կոտայքի մարզ՝ 66 հազար 645 կամ ընտրողների 27,54 տոկոսը
Շիրակի մարզ՝ 46 հազար 969 կամ ընտրողների 21,15 տոկոսը
Սյունիքի մարզ՝ 36 հազար 619 կամ ընտրողների 33,37 տոկոսը
Վայոց ձորի մարզ՝ 13 հազար 568 կամ ընտրողների 29,1 տոկոսը
Տավուշի մարզ՝ 32 հազար 682 կամ ընտրողների 29,79 տոկոսը
Արմավիրի մարզ՝ 51 հազար 536 կամ 21,85 տոկոսը
Գեղարքունիքի մարզ՝ 46 հազար 268 կամ ընտրողների 24,41 տոկոսը
Համեմատության համար՝ 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել էր 636 հազար 55 քաղաքացի կամ ընտրողների 24,53 տոկոսը: