ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հայտնել է, որ ԿԸՀ-ն այս ընթացքում աշխատել է շուրջօրյա ռեժիմով՝ ՀՀ-ում ընտրողներին անհրաժեշտ բոլոր միջոցները ապահովելու համար։ Սմբատյանը նշել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տպագրել է շուրջ 70 միլիոն քվեաթերթիկ եւ բաշխել տարածքային ընտրական հանձնաժողովներին եւ այնտեղից ուղարկել տեղամասային ընտրական հանձնաժողովներին:
ԿԸՀ-ն որպես նորամուծություն տպագրել է 600 հազար տեղեկատվական թերթիկ քվեարկության կարգի մասին, պատրաստել ընտրակաշառքի դեմ եւ քվեարկելու կարեւորության մասին մի շարք տեսահոլովակներ: