ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ ժամը 15:00-ի դրությամբ ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու առերեւույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացվել եւ նախապատրաստվել է 15 նյութ:
Դրանցից 10-ը վերաբերում է քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, 4-ը՝ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 1-ը՝ 154.4-րդ եւ 149.2-րդ հոդվածներով նախատեսված՝ զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելուն եւ տեղամասային կենտրոնում եւ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն:
Նշված դեպքերից վերջինի առթիվ հարուցվել է քրեական գործ, մնացած 14 դեպքերով լրացուցիչ նյութեր են նախապատրաստվում: