Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց ընտրությունների նախնական արդյունքները։ Ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի՝ 2008 ընտրատեղամասերից ստացված քվեարկության նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է 687251 (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268165 (21.4%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66633 (5.23%) ձայն:
ԲՀԿ-ն ստացել է 504193 (3.95%), «Հանրապետություն»-ը՝ 38713 (3.4%), «Հայ ազգային կոնգրես» -ը՝ 19674 (1.54%), «Լուսավոր Հայաստան»-ը՝ 15557 (1.22%) ձայն:
Ընտրողների ընդհանուր թիվն է 2 005 034, քվեարկությանը մասնակցել է 1 282 411 մարդ կամ ընտրողների 49.4 տոկոսը։
ԿԸՀ նախագահը նշեց, որ քվեարկության օրը ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը 1067 է, շրջիկ արկղով քվեարկող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 2451, էլեկտրոնային եղանակով քվեարկության մասնակցած ընտրողների թիվը՝ 500:
Անվավեր է ճանաչվել 4682 քվեաթերթիկ։ Անճշտությունների գումարային չափը 1110 է: ԿԸՀ բոլոր անդամները ստորագրել են արձանագրությունը:
ՀՀ Ընտրական օրենսգրքով ընտրությունների արդյունքները վերջնականապես կամփոփվեն ընտրություններից հետո՝ 7-րդ օրը: