Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը խորհրդարան անցած քաղաքական ուժերի՝ իրենց հատկացված մանդատներից հրաժարվելու հարցին ի պատասխան ասել է, որ այս փուլում մանդատներից հրաժարվելու ինստիտուտ չկա:
ԿԸՀ նախագահը նշել է, որ թեկնածուները մանդատներից հրաժարվում են ինքնաբացարկ ներկայացնելով, այլ տարբերակ Ընտրական օրենսգիրքը չի նախատեսում:
Մուկուչյանը շեշտել է, որ մանդատները բաշխվում են բացառապես այն ուժերի միջեւ, որոնք ԸՕ-ի սահմանած կարգով պետք է ստանան այդ մանդատները: Նրանց փոխարեն այլ ուժի այդ մանդատները փոխանցվել չեն կարող:
ԿԸՀ նախագահը ընդգծել է, որ ԿԸՀ-ում չեն ուսումնասիրվել ընդդիմադիրների՝ մանդատից հրաժարվելու տարբերակը եւ օրենքում դրա բացակայությունը, ուստի դժվար է ասել՝ այդ դեպքում ՀՀ-ում ստիպված կլինեն նոր ընտրություն անցկացնել, թե ոչ: