Իրանի ատոմային էներգիայի ազգային գործակալությունը հայտնել է, որ տեխնիկական խնդիրների պատճառով երկրի միակ ատոմակայանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը։
Բուշերի ատոմակայանն անսարքությունների պատճառով անջատվել է երկրի էլեկտրական ցանցերից: Ատոմայականը կրկին երկրի միասնական էներգահամակարգին կմիացվի առաջիկա մի քանի օրում։
Իրանի էներգամատակարար Tavanir ընկերության ղեկավարները նշել են, որ Բուշերի անջատումը կտեւի մոտ 3-4 օր, դրա հետեւանքով երկրի որոշ շրջաններում հնարավոր են էլեկտրաէներգիայի մատակարման ընդհատումներ։
Տասնամյա պատմության մեջ Բուշերի ատոմակայանը տառաջին անգամ է դադարեցնում էլեկտրաէներգիայի արտադրությունը։
Իրանի հարավում գործող հազար մեգավատտ հզորությամբ մեկ էներգաբլոկ ունեցող Բուշերի ատոմակայանը շահագործման է հանձնվել 2011-ին ռուսական «Ռոսատոմ» ընկերության օժանդակությամբ։