«Հայաստան» դաշինքը քվեարկության արդյունքները կվիճարկի Սահմանադրական դատարանում:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դաշինքի անդամ, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ հետագա անելիքների մասին Ռոբերտ Քոչարյանը մանրամասն կխոսի ասուլիսում։
Խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով դաշինքը ստացել է ընտրողների ձայների 21,4 տոկոսը կամ 268 հազար 300 քվե։