Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Իրանի արտաքին քաղաքականությունը չի սահմանափակվի միջուկային համաձայնագրի շուրջ քննարկումներով։
Նա նշել է, որ Իրանի ժողովուրդը ցույց է տվել տարատեսակ ճնշումներին դիմակայելու իր ունակությունը։ Ռայիսին հավելել է, որ իր վարչակազմը չի կենտրոնանալու 2015-ին կնքված միջուկային համաձայնագրի վրա եւ չի սահմանափակվի բացառապես այս խնդրի լուծմամբ։
Ըստ Իրանի նորընտիր նախագահի՝ տնտեսական կացությունն ու միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շաղկապել ցանկալի չէ։
«Չի կարելի ուղղակի կապ տեսնել միջուկային համաձայնագրի ճակատագրի եւ իրանական տնտեսության զարգացման հեռանկարների միջեւ»,- հավելել է Ռայիսին։
«Թույլ չենք տա նաեւ, որ այս բանակցությունները ինքնանպատակ շարունակվեն։ Մեզ համար կարեւորը հստակ արդյունքի ձեռբքերումն է, արդյունք, որից նախեւառաջ պետք է շահի իրանցի ժողովուրդը»,- ընդգծել էր Ռայիսին։