ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն առաջիկայում Թուրքիայի հետ կքննարկի Անկարայի եւ Կիեւի ռազմական համագործակցության հարցերը:
Լավրովը նշել է, որ Մոսկվան հստակորեն արտահայտել է իր դիրքորոշումը Ուկրաինային ՆԱՏՕ-ի մեջ ներքաշելու փորձերի վերաբերյալ: Ինչ վերաբերում է Թուրքիայի եւ Ուկրաինայի ռազմածովային ուժերի միջեւ համագործակցության ծրագրերին, ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանը այդ առումով կանոնավոր երկխոսության մեջ է թուրք գործընկերների հետ: