ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ հունիսի 21-ին Հայաստանում մեկնարկել է 2021 թվականի ամառային զորակոչը, որը կտեւի մինչեւ հուլիսի 31-ը ներառյալ:
Զորակոչի ենթակա են ՀՀ արական սեռի քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է մինչեւ 2021-ի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաեւ այն քաղաքացիները, որոնց շարքային կազմի պարտադիր զինծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչեւ 2021-ի հունիսի 30-ը ներառյալ: