Գերմանական Die Welt («Աշխարհ») պարբերականին տված հարցազրույցում Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը փախստականների մասին նոր համաձայնագիր կնքելու կոչով դիմել է Թուրքիային։
Նա նշել է, որ Գերմանիան պետք է միգրացիայի հարցում նոր թափ հաղորդի Թուրքիայի հետ համագործակցությանը։
«Հակառակ Թուրքիայի կառավարության հետ ունեցած բոլոր խնդիրներին՝ պետք է ընդունենք, որ այս երկիրն իր վրա է վերցրել միգրանտների՝ մեզ համար ոչ այնքան աննշան բեռ»:
Հայկո Մաասը հավելել է, որ այդ ամենն անվճար չի լինի, եւ ԵՄ-ն Թուրքիային դրա դիմաց ֆինանսական օգնություն կտրամադրի։