ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման դաշնային կենտրոնների տվյալներով՝ ԱՄՆ-ում ավելի քան 150 միլիոն մարդ կամ երկրի բնակչության 45,2 տոկոսը լիովին պատվաստվել է նոր կորոնավիրուսի դեմ:
Պատվաստանյութերի առաջին դեղաչափով պատվաստվել է ավելի քան 177 միլիոն ԱՄՆ բնակիչ:
Վերջին տվյալներով՝ համավարակի սկզբից ի վեր ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 33,5 միլիոն դեպք, մահացել՝ ավելի քան 602 հազար մարդ: Երկու ցուցանիշներով էլ Միացյալ Նահանգները զբաղեցնում է առաջին տեղն աշխարհում: