Ռուսական լրատվամիջոցներն արձագանքել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջանում թուրքական ռազմաբազա հիմնելու հայտարարությանը՝ նշելով, թե դա իսկական մարտահրավեր կլինի Ռուսաստանի համար:
Ըստ «Ֆորբսի» ռուսական խմբագրության՝ այդ հեռանկարը այնքան էլ Ռուսաստանի սրտով չէ, եւ ՌԴ-ն հազիվ թե դրան համաձայնի: Դրա կարիքը այժմ չունի նաեւ Բաքուն, որին թուրքական ներկայությունը պետք էր Ղարաբաղյան պատերազմի ընթացքում:
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ավելի վաղ նշել է, թե Ռուսաստանում առանձնահատուկ ուշադրությամբ են հետեւում Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմաբազա տեղակայելու հնարավորությանը։
«Դա առիթ է տալիս Մոսկվային քայլեր ձեռնարկելու սեփական անվտանգությունն ապահովելու համար»,- նշել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը: